«𝐅𝐨𝐨𝐝 𝐀𝐟𝐫𝐢𝐜𝐚»-ին մասնակցել է 15 հայկական ընկերություն
Դեկտեմբերի 3-ից 5-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետության Կահիրե քաղաքում կայացած «𝐅𝐨𝐨𝐝 𝐀𝐟𝐫𝐢𝐜𝐚» սննդի և ըմպելիքների միջազգային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետությունը մասնակցել է միասնական տաղավարով՝ ներկայացնելով 15 հայկական ընկերության արտադրանք։
Ցուցահանդեսին մասնակցությունը հայ արտադրողներին հնարավորություն է ընձեռել՝
Ներկայացնել իրենց արտադրանքը
ացահայտել աֆրիկյան շուկայի նոր միտումներն ու հեռանկարները
աստատել նոր բիզնես կապեր
Հանդիպել հեռանկարային գնորդների հետ
Բարձր տեսանելիություն ձեռք բերել Արևելյան Աֆրիկայի, հատկապես COMESA (Արևելյան և Հարավային Աֆրիկայի ընդհանուր շուկա) տարածաշրջանում
տնել հուսալի դիստրիբյուտորներ
Ցուցահանդեսի ընթացքում հայկական տաղավար է այցելել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը։
«Food Africa» սննդի և ըմպելիքների միջազգային ցուցահանդեսը Աֆրիկա մայրցամաքի ամենամեծ միջազգային առևտրային ցուցահանդեսն է, որը մասնագիտացած է պարենային և ագրոարդյունաբերության ոլորտներում և եզակի հարթակ է Եգիպտոսի, ինչպես նաև Աֆրիկայի զարգացող սպառողական շուկա մուտք գործելու համար:
Ընդհանուր առմամբ, այս տարի «Food Africa» ցուցահանդեսին մասնակցել է շուրջ 910 կազմակերպություն 72 երկրից։ Ցուցահանդեսն ունեցել է շուրջ 27500 այցելու։