Իծաքար-Նավուր-Թթու ջուր ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են
Իծաքար-Նավուր-Թթու ջուր շուրջ 40 կմ ավտոճանապարհից արդեն իսկ հիմնանորոգվել է 25 կիլոմետր հատվածը, մնացած 15 կիլոմետր ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են:
Նշված ճանապարհի վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ օրեցօր զգալիորեն ակտիվանում է երթևեկությունը:
Տավուշի մարզպետի աշխատակազմից խորհուրդ են տալիս ճանապարհով երթևեկելիս ուշադրություն դարձնել հարակից են լուրջ զբոսաշրջային գրավչություն ունեցող անտառային և սարամասային գեղատեսիլ տարածքներին: