Հայաստանում սեպտեմբերին անշարժ գույքի գների աճը դանդաղել է
Հայաստանի անշարժ գույքի շուկայում սեպտեմբերին գները շարունակել են աճել, սակայն օգոստոսի համեմատ աճը դանդաղել է։
Ֆինանսների նախարարության «Մակրոտնտեսական զարգացումների ակնարկ. հոկտեմբեր 2024» -ի համաձայն, Երևանի բազմաբնակարան շենքերի բնակարանների միջին շուկայական գների աճը օգոստոսի համեմատ վարչական շրջանից կախված տատանվել է 0,4-1,2%-ի սահմաններում, իսկ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ՝ 5,6-9,8%-ի սահմաններում։
Ամենաբարձր գները գրանցվել են մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում (908 100 դրամ՝ 1քմ-ի դիմաց, օգոստոսի համեմատ աճը կազմել է 0.6%, իսկ նախորդ տարվա սեպտեմբերին՝ 5.6%), իսկ ամենացածրը՝ Նուբարաշեն վարչական շրջանում (1քմ-ի դիմաց՝ 231 100 դրամ, օգոստոսի համեմատ աճը՝ 0,4%, նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ՝ 6%)։
Մարզերում օգոստոսի համեմատ միջին շուկայական գների աճը տատանվել է մինուս 2,3%-ից մինչև 4,4%, նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ՝ մինուս 1,1%-ից մինչև 20,7%:
Ամենաբարձր գները գրանցվել են Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում (1քմ-ի դիմաց՝ 453 000 դրամ, օգոստոսի համեմատ աճը ՝ 1,1%, իսկ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ՝ 7,9%), իսկ ամենացածրը՝ Լոռու մարզ Թումանյան քաղաքում (1քմ-ի համար 27 100 դրամ, օգոստոսի համեմատ աճը ՝ 2,3%, իսկ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ՝ 8,4%):