ԵԱԶԲ-ն ՀՀ ԿԲ ավելի զգուշավոր քաղաքականություն է ակնկալում
ԵԱԶԲ-ն կարծում է, որ մոտ ապագայում Հայաստանում գնաճի թիրախի փոփոխությունը կարող է հանգեցնել Կենտրոնական բանկի ավելի զգուշավոր քաղաքականության։
«Գնաճի թիրախի իջեցումը կօգնի նվազեցնել տոկոսադրույքների հետ կապված ծախսերը և գնաճը, ինչը կարևոր է ներդրումների իրական արժեքը հաշվարկելու համար։ Միաժամանալկ, դա կուժեղացնի երկարաժամկետ խնայողությունների գնողունակության կայունությունը», - ասվում է ԵԱԶԲ-ի զեկույցում:
Այս տարվա դեկտեմբերի 4-ին հաստատված Հայաստանի 2025 թվականի պետական բյուջեում 12-ամսյա գնաճի թիրախ է սահմանվել 3%՝ ±1 տոկոսային կետ ընդունելի միջակայքով։ Կենտրոնական բանկը որոշել է իջեցնել 2006 թվականից գործող թիրախային ցուցանիշը 4%-ից (±1,5 տոկոսային կետ)՝ հաշվի առնելով, որ ՀՀ տնտեսությունը պատրաստ է անցնել զարգացման նոր փուլ։