910 մլն դոլարի ֆինանսավորում ՀԲ-ից Թուրքիային
Համաշխարհային բանկը հաստատել է Թուրքիային երկու փուլով 910 մլն դոլարի ֆինանսավորում տրամադրելու որոշումը. 660 մլն դոլար կուղղվի երկաթուղային փոխադրումների ոլորտին, 250 մլն դոլար՝ հանրային առողջապահության ոլորտը բարելավելու նպատակով։
Ֆինանսավորման ծրագրի շրջանակներում Սիվասի Դիվրիգի շրջանի և Կարսի միջև 660կմ երկարությամբ ամբողջությամբ էլեկտրիֆիկացված և ժամանակակից երկաթուղային գիծ կանցկացվի, կընդլայնվի պատվաստանյութերի արտադրությունը, կուժեղացվի արտակարգ իրավիճակներին դիմակայելու և արագ արձագանքելու կարողությունը: