Socar Gas -ը գնում է Վրաստանի տարածքում գտնվող գազատարներ
Վրաստանի կառավարությունը որոշել էլ արևմտյան Վրաստանի տարածքներում գազատարները ուղիղ վաճառքով փոխանցել ադրբեջանական Socar Gas Georgia ընկերությանը: Գործարքի արժեքը 19,8 մլն լարի է։
Sputnik Грузия-ն գրում է, որ խոսքը Իմերեթի, Գուրիայի և Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանների գյուղերի 41 գազատարների սեփականաշնորհման մասին է։
Գործընթացը կտևի 17 տարվա համար: