Հիմնանորոգվում է Խոտ-Որոտան ավտոճանապարհը
Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերջին կիլոմետրերում ակտիվ հողային աշխատանքներ են։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ հիմնանորոգվող 10.3կմ ճանապարհի՝ շուրջ 7կմ հատվածում արդեն տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ:
Ճանապարհահատվածի հողային պաստառն ամբողջությամբ պատրաստ կլինի շուտով։