Հայաստանի անշարժ գույքի շուկայում հոկտեմբերին իրականացվել է շուրջ 22,1 հազար գործարք
Հայաստանում 2024 թվականի հոկտեմբերին անշարժ գույքի շուկայում իրականացվել է 22 120 գործարք․ 2023 թվականի հոկտեմբերին այդ ցուցանիշը 19 815 էր։
Վիճակագրական կոմիտեի տվյալներով, հաշվետու ամսվա ընթացքում ամենաշատ գործարքներն իրականացվել են Երևանում՝ 6454 (ընդհանուրի 29 2%-ը), ամենաքիչը՝ Վայոց Ձորում՝ 341 (1,5%)։
Ընդհանուր կառուցվածքում գերակշռում են անշարժ գույքի օտարման գործարքները՝ 8007 (ընդհանուրի 36.2%-ը), այդ թվում՝ 5333 առքուվաճառքի գործարք, 2375 նվիրատվություն, 45 փոխանակում։ Ընդ որում, ժառանգության գծով գործարք՝ 4374 (ընդհանուրի 19,8%-ը), առաջնային գրանցման գործարք՝ 3711 (16,8%), գրավի գծով՝ 2888 գործարք (13,1%), վերագրանցման գործարք՝ 1933 (8,7%), վարձակալության 940 գործարք (4,2%) և օրինականացման 267 գործարք (1,2%)։
Հաշվետու ամսում ամենաշատը եղել են հողի հետ գործարքները՝ 8863 (40.1%)։ Ընթացիկ տարվա հաշվետու ամսում բազմաբնակարան շենքերի բնակարանների հետ կատարվել է 5394 գործարք (24.4%), բնակելի շենքերի հետ՝ 4759 գործարք (21.4%), հասարակական նշանակության շենքերի հետ՝ 1584 գործարք (7.2%), ավտոտնակների հետ՝ 1 099 գործարք (5%) և 421 գործարք արդյունաբերական նշանակության շենքերի հետ (1,9%)։