Հունվար-հոկտեմբերին ներքին ապրանքաշրջանառությունը հասել է գրեթե 5 տրլն դրամի

ՀՀ ներքին առևտրաշրջանառությունը 2024թ առաջին տասը ամիսներին կազմել է 4 990 023,3 մլն դրամ (ընթացիկ գներով)՝ նախոդր տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 18,8%-ով։ 

Վիճակագրական կոմիտեի տվյալով,  մեծածախ առևտրի շրջանառությունը կազմել է 3 281,425,2 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահտավծի համեմատ աճելով 26,3%-ով, մանրածախ առևտրի շրջանառությունը` 1 512,130,2 մլն դրամ (աճը՝ 8,5%)։

Մանրածախ առևտրի կառուցվածքում խանութների տեսակարար կշիռը կազմում է 1 263,911,7 մլն դրամ (աճը՝ 10,8%), սպառողական ապրանքների շուկաներինը՝ 53 703,3 մլն դրամ (աճը՝ 2,5%)և այլն։