Հնդիկ միլիարդատերերի միագումար կարողությունը գերազանցում է 905 միլիարդ դոլարը

Հնդկաստանում միլիարդատերերի միագումար կարողությունը եռապատկվել է վերջին 10 տարիների ընթացքում՝ աճելով 263%-ով և մինչև 2024 թվականի ապրիլը հասնելով 905,6 միլիարդ դոլարի։

Ինչպես հաղորդում է շվեյցարական UBS Group խոշորագույն ֆինանսական հոլդինգը, հնդիկ միլիարդատերերի թիվն այս ժամանակահատվածում կրկնապատկվել է և հասնում է արդեն մոտ 300-ի:

Ներկայում երկրում պաշտոնապես գրանցված է 108 ընտանեկան բիզնես ձեռնարկություն՝ ավելի քան 1 միլիարդ դոլար կապիտալով, ինչն այդ ցուցանիշով Հնդկաստանն աշխարհում դարձնրել է երրորդ երկիրը։

Ընտանեկան բիզնեսները վճռորոշ դեր են խաղացել Հնդկաստանի տնտեսական աճի խթանման գործում և զգալի ազդեցություն են ունեցել երկրի տնտեսության վերափոխման վրա: Հնդիկ միլիարդատերերի թվի աճին զգալի խթան են տվել այնպիսի գործոններ, ինչպիսին են ուրբանիզացիան, արդյունաբերական արտադրության կարողությունների աճը և Հնդկաստանի անցումը կանաչ էներգիայի, ընդգծել է UBS-ը:

Հաջորդ տասնամյակում, ըստ UBS Group-ի՝ Հնդկաստանում միլիարդատերերի թվի աճի հետագիծը կշարունակվի, ինչը Չինաստանում նկատվում էր մինչև 2020 թվականը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Hurun India վարկանիշային գործակալությունը, հնդկական Մումբայ քաղաքը (արևմտյան Մահարաշտրա նահանգ) դարձել է ասիական քաղաքների շարքում ապրող միլիարդատերերի թվով առաջատարը։ Այժմ այնտեղ ապրում է 92 միլիարդատեր, այն դեպքում, երբ Չինաստանի մայրաքաղաքում ապրում է 91 միլիարդատեր։ Աշխարհում Մումբայը միլիարդատերերի թվով երրորդն է Նյու Յորքից (119) և Լոնդոնից (97) հետո:

Աղբյուրը՝ news.am