Գալստյան. Երևանում տրանսպորտի գների փոփոխությունը կարող է մինչև 0.5 տոկոս գնաճի հանգեցնել
Երևանում ուղևորափոխադրման սակագների փոփոխությունը կարող է հանգեցնել մինչև 0.5 տոկոս գնաճի:
Թեմային այսօր անդրադարձել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«Մենք ակնկալում ենք, որ մաքսիմալ ազդեցությունը, որ կարող ենք մյուս տարվա ընթացքում տեսնել տրանսպորտի գների փոփոխության հետևանքով, մինչև 0.5 տոկոսն է»,– ասել է նա: