Երթևեկության կազմակերպման փոփոխություն Աշտարակ-Թալին ավտոճանապարհին

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի Աշտարակ-Թալին հատվածում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն։ 
Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից տեղեկացնում են, որ Մ-1 ճանապարհի կմ41+420-ից՝ Նոր Եդեսիայի հանգույցից մոտ 200 մետր դեպի Գյումրի ընթացող հատվածում, Մ-1 միջպետական ճանապարհի երկկողմանի երթևեկությունը տեղափոխվում է դեպի Հյուսիս-հարավ նորակառույց ճանապարհ։ 
Ճանապարհը կահավորված է ճանապարհային նշաններով և անվտանգության այլ տարրերով՝ համաձայն ՀՀ ՆԳՆ ոստիկանության կողմից հաստատված երթևեկության կառավարման պլանի։ 
Վարորդներին խնդրում ենք լինել ուշադիր և հետևել ճանապարհային նշաններին։