Տաքսու վարորդ-հաճախորդ կոնֆլիկտներ են առաջանում, հիմնական պատճառը ծրագիրն է. բողոքի ակցիայի մասնակից
Յանդեքսում գոյություն ունի, այսպես կոչված տեխաջակցություն, սակայն վստահեցնում եմ, որ այստեղ ներկա վարորդների 99%-ին այդ տեխաջակցությունը չի աջակցել երբևէ: News.am-ը գրում է, որ այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 11-ին, օնլայն տաքսիների վարորդների բողոքի ակցիայի ժամանակ նշեց վարորդներից մեկը:
«Յանդեքսը թույլ է տալիս օրական երկու անգամ օգտվել «տուն» ծրագրից: Այսինքն սեղմում ես «տուն» կոճակը, դեպի տան հասցե, ինչ պատվեր, որ լինի ինքը տալու է: Իմ տունը Աջափնյակում է, բայց մոտենալուն պես հաճախորդը պատվերի մեջ կետ է ավելացնում՝ հետադարձ դեպի Էջմիածին։ Ծրագիրը տեսնում է, որ ես գնում եմ տուն, բայց թույլ է տալիս, որ հաճախորդը նման բան անի: Ինչո՞ւ է դա թույլ տալիս։
Արդյունքում իմ ու հաճախորդի մեջ կոնֆլիկտ է առաջանում, հաճախորդը ինձ ասում է՝ տաքսի ես քշում, ինձ հետաքրքիր չի»,-ասաց նա: