ԱՆԻՖ-ը ներկայացուցչություն է բացել Աբու Դաբիում
ԱՆԻՖ-ը ներկայացուցչություն է բացել Աբու Դաբիում՝ ստանալով Abu Dhabi Global Market-ի կոմերցիոն սերտիֆիկատ։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» -ի ֆեյսբուքյան էջից։
«ԱՄԷ ընկերությունների հետ մեր համագործակցության արդյունքում արդեն իրականացվում է երկու խոշոր ներդրումային ծրագիր։ Այս քայլի շնորհիվ, վստահ ենք, բացվում են նոր մասշտաբային ծրագրերի նոր հնարավորություններ»,-ասված է հաղորդագրության մեջ։