Ջրանջատում Արագածոտնի մարզում դեկտեմբերի 12/13-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ձորափ» ՕԿՋ-ի վերագործարկման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 12-ին ժամը 12:00-ից մինչև դեկտեմբերի 13-ը ժամը 12:00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի`
  • Ագարակ,
  • Ոսկեհատ,
  • Ուջան,
  • Շամիրամ,
  • Կոշ,
  • Արագածոտն,
  • Դպրեվանք,
  • Նոր Եդեսիա գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: