Սահմանամերձ գյուղերում տուն կառուցելու համար սուբսիդիաներ կտրամադրեն ևս 400 ընտանիքի

Հայաստանի սահմանամերձ գյուղերում տների կառուցմաննպատակով վկայագրերի տրամադրման ծրագիրը կերկարաձգվի:  ՀՀ կառավարության որոշմամբ, ծրագիրն ընդլայնել ևս 400 հայտով, սակայն միայն Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար գյուղերում, ինչպես նաև Վայոց Ձորի Գոմք գյուղում:

Հիշեցնենք, որ սահմանամերձ բնակավայրերում բնակելի տների կառուցման հիփոթեքի ծրագիրը կառավարությունը սկսեց սուբսիդավորել երկու տարի առաջ. նախատեսված էր 2000 հայտի ֆինանսավորում ։ Սուբսիդավորման առավելագույն չափը կազմում է 16 մլն դրամ։