Արմավիրի մարզում տարեկան 5.6 մլն կՎՏժ հզորությամբ արևային կայան կկառուցվի

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 12-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՅՈՒՆԻՔՈ» ՍՊԸ-ին: Այս ընկերության կողմից ներմուծվող սարքավորումներով նախատեսվում է տեղադրել և շահագործել 3 ՄՎՏ հզորությամբ արևային կայան, արտադրված էլեկտրական էներգիան վաճառելով ազատ շուկայում։

Ընկերությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ ստացել է էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա՝ 3 ՄՎՏ հզորության համար։

Ըստ գնահատականների, արևային կայանը հնարավորություն կտա արտադրելու տարեկան շուրջ 5.623 մլն կՎՏժ էլեկտրաէներգիա:

Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 5․2 մլն դրամ: