Պատերազմի հետևանքով անհետ կորածների 11 ընտանիք ևս 2 ամիս կստանան 300 000-ական դրամները

Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած 11 քաղաքացիական անձանց ընտանիքներին սոցիալական աջակցության միջոցառումը երկարաձգվեց ևս 2 ամսով․ նրանք գումար կստանան նաև նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։
«Ամսական 300 000-ական դրամ աջակցությունը դեռ 2 ամիս էլ կշարունակեն ստանալ անհետ կորածների ընտանիքները։ Դրա համար լրացուցիչ 6,6 մլն դրամի ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտություն կա»,- ասվում է կառավարության որոշման մեջ։