Չեղարկվել են Աթենքից, Վարշավայից և Վիեննայից ժամանող չվերթները. Տեսանելիությունը ներկա պահին շատ ցածր է. «Զվարթնոց»
Եղանակային պայմանների պատճառով գիշերվանից սկսած ունենք չեղարկված և ուշացած չվերթեր: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Զվարթնոց» օդանավակայանից:
«Չեղարկվել են Աթենքից, Վարշավայից և Վիեննայից ժամանող չվերթները: Տեսանելիությունը ներկա պահին շատ ցածր է: Չեղարկված բոլոր չվերթները վայրէջք են կատարել Թբիլիսիում:
Մոսկվայից ժամանող մեկ չվերթ էլ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանում
Ուշացումով սպասում ենք չորս չվերթ` Մոսկվայից և Մինվոդից»,-ասաց օդանավակայանից: