news.am. «Ուզում եմ ինձ վառեմ». Գումի շուկայում իրավիճակը լարված է. ոստիկանները սկսեցին բերման ենթարկել մսավաճառներին

Երեւանի Գումի շուկայում իրավիճակն այս պահին շատ լարված է: Քաղաքապետարանի աշխատակիցները կարմիրբերետավորների հետ թույլ չեն տալիս մսավաճառներին բացել իրենց կրպակները եւ առեւտուր սկսել: News.am-ը անդրադարձել է թեմային:

Մսավաճառներից մեկը ներկայացնելով իրավիճակն ասաց. «Մեզ մոտ չկա սպանդանոց, որպեսզի սպանդանոցում մորթենք: Միսը մորթել, բերել եմ Երեւան, հիմա միսը առգրավում են՝ ասելով, որ սպանդանոցի թուղթը չունեմ: Էս հարցին լուծում եմ ուզում, եթե ոչ՝ բենզին եմ լցրել վրես, ավելի լավ է ինձ վառեմ, քան էս միսը իմ ձեռքից տանեն: Սա արդեն երկրորդ անգամ է, որ իմ միսը առգրավում են: Ուրիշ տարբերակ չունեմ, 15 օրում ինձնից 1,8 մլն դրամ արդեն կորցրել եմ: Ես ո՞ր գյուղացուն խաբեմ, փողը չտամ»:

Իրավիճակը մի պահ այնպես լարվեց, որ ոստիկանները սկսեցին բերման ենթարկել մսավաճառներից: