75 հազարից ավելի քաղաքացի միացել է տրանսպորտի թանկացման դեմ անկացվող ստորագրահավաքին. Մարության

Այս պահին 75 հազարից ավելի քաղաքացի միացել է տրանսպորտի թանկացման դեմ անկացվող ստորագրահավաքին: Այս մասին երեկ հայտնել է Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Մարդիկ ստորագրելով ասում են, որ իրենք դեմ են այս խայտառակ թանկացմանը, դեմ են այս խայտառակ որոշմանը»,-ասել է նա:
Մարությանը նաեւ նշել է, որ դեկտեմբերի 18-ին նա քաղասքապետ Տիգրան Ավինյանի հետ ուղիղ եթերում բանավեճի կմասնակցի, որտեղ էլ կներկայացնի քաղաքացիների դժգոհությունները, իսկ մինչ այդ ստորագրահավաքը կշարունակվի: