Մարզային բոլոր բուժհաստատություններում ներդրվելու են էլեկտրոնային ընդունարաններ

Մարզային բոլոր բուժհաստատություններում առաջիկայում ներդրվելու են էլեկտրոնային ընդունարաններ, ինչը հնարավորություն կտա մարզային հիվանդանոցներին ևս օգտվել էլեկտրոնային առողջապահության գործիքներից:

 ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը նշեց, որ Երևան քաղաքում խոշոր բուժկենտրոններն ունեն իրենց ներքին էլեկտրոնային ծրագիրը, որի հետ ինտեգրվել է «Արմեդ» համակարգը և աշխատում է: Քանի որ ծրագիրը թանկ և սպասարկում պահանջող է, մարզային բուժկենտրոնները չունեն այդ հնարավորությունը, հետևաբար իրենց համար ստեղծվել է ամբողջովին նույն գործողությունն ապահովող հարթակ «Արմեդ» համակարգում:

«Գյումրու և Վանաձորի բժշկական կենտրոններից ենք սկսել, աշխատողներն անցել են համապատասխան վերապատրաստում: Հունիսի 1-ին արդեն այդ երկու բուժհաստատություններում ներդրվել է թվային գործիքակազմ»,- ասաց Արտակ Ջումայանն՝ ավելացնելով, որ փուլային տարբերակով էլեկտրոնային ընդունարաններ են ներդրվելու հանրապետության բոլոր մարզային բուժհաստատություններում:

Աղբյուրը՝   lragir.am