Եթե հասցնենք, հինգշաբթի կառավարության նիստում կլինի ինձ Շիրակի մարզպետ նշանակելու որոշումը. Դավիթ Առուշանյան
Ես արդեն մանդատս վայր դնելու դիմում եմ ներկայացրել ԱԺ նախագահին, որը կարող է հաստատվել 7 օր հետո. Եթե հասցնենք, ամենայն հավանականությամբ, հինգշաբթի կառավարության նիստում կլինի ինձ Շիրակի մարզպետ նշանակելու որոշումը: Այս մասին ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը:
Հարցին՝ ինչի՞ց էր դժգոհ վարչապետ նախկին մարզպետ Մուշեղ Մուրադյանից, նա պատասխանեց. «Պարոն Մուրադյանը դուրս է եկել իր դիմումի համաձայն: Վարչապետը կառավարության նիստում ասաց, որ Մուրադյանը դուր է գալիս իր դիմումի համաձայն՝ հետագա հեռանկարով: Թե ինչից էր դժգոհ, ինչ խնդիրներ կային, չեմ կարող ասել»: