Աշխարհում աշխատանքային միգրանտների թիվն աճել է
2022 թվականի վերջում աշխատող միգրանտները կազմում էին համաշխարհային աշխատուժի 4,7%-ը. 2022 թվականին աշխատանքային միգրանտների թիվը հասել է 167,7 միլիոն մարդու (որից 102,7 միլիոն միգրանտները տղամարդիկ են, իսկ 64,9 միլիոնը՝ կանայք)։ 2013 թվականի համեմատ այս ցուցանիշն աճել է 30 միլիոնով։
Գազետա.ռու-ն, հղում կատարելով Աշխատանքի համաշխարհային կազմակերպությանը, գրում է, որ միգրանտների գրեթե 70%-ը բնակություն է հաստատել բարձր եկամուտ ունեցող երկրներում, իսկ 17,4%-ը՝ միջինից բարձր եկամուտ ունեցող երկրներում։ Շատ դեպքերում աշխատանքային միգրանտները մնացել են Հյուսիսային, Հարավային և Արևմտյան Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում և արաբական երկրներում։
է