Նոր լուսավորություն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի համար
2025թ. Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը գեղարվեստական լուսավորություն կունենա: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ նախագիծն արդեն դրված է մրցույթի:
Նախատեսվում է Երևանի սրտում գտնվող թամանյանական գլուխգործոցը լուսավորվել շուրջ 400 LED լուսարձակներով:
Հրապարակված տեսանյութն՝ այստեղ