N1-ը՝ ավանդներով․ ֆիզիկական անձանց ավանդների ծավալով Ամիօ բանկը առաջինն է
Ամիօ բանկը Հայաստանում առաջինն է ֆիզիկական անձանց կողմից ձեւակերպված ավանդների ծավալով:
Բանկից հայտնում են, որ այս արդյունքին հասել են տարիների աշխատանքի եւ հաճախորդների անմնացորդ վստահության շնորհիվ։
Բանկն առաջարկում է ոչ միայն ավանդի ձեւակերպման մրցակցային տոկոսադրույքներ, այլեւ՝ ճկուն, հաճախորդամետ պայմաններ:
Ավանդի առանձնահատուկ պայմաններ են գործում նաեւ AMIO Mobile հավելվածում: Հավելվածի միջոցով ավանդ ձեւակերպելիս հաճախորդները ստանում են արտոնյալ տոկոսադրույքներ։
Ավանդային պրոդուկտների բազմազանությունն իր մեջ ներառում է՝
• ավանդի գումարի համալրման եւ/կամ նվազեցման ճկուն հնարավորություն
• տոկոսագումարների վճարման տարատեսակ ճկուն տարբերակներ՝ ավանդի ձեւակերպման պահին, ամսական, ժամկետի վերջում եւ այլն
• վաղաժամկետ դադարեցման հնարավորություն
• տոկոսագումարների կապիտալացում (ստացված տոկոսագումարները ավանդի մայր գումարին ավելացնելու հնարավորություն) բոլոր ավանդատեսակների դեպքում
Ամիօ բանկի ավանդատուները ստանում են նաեւ մի շարք առավելություններ՝
• անվճար Visa կամ Mastercard քարտեր
• արտոնյալ տոկոսադրույքներ լոյալ հաճախորդների համար ստեղծված AMIO Pro եւ AMIO Exclusive փաթեթները ձեւակերպելու դեպքում
• արտահերթ սպասարկում բանկի մասնաճյուղերում եւ այլն
Ամիօ բանկի թիմը պատրաստ է իր հաճախորդներին տրամադրել ֆինանսական խորհրդատվություն՝ օգնելով ընտրել ներդրումների լավագույն տարբերակները։
Ավանդների պայմաններին եւ այժմ գործող շահավետ առաջարկներին ծանոթացեք հետեւյալ հղմամբ՝ AMIO ԲԱՆԿ | Ավանդներ
Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: