Նոր կարգավորումներ «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում․ ԲԱՏՆ
ԲՏԱ նախարարությունը տեղեկատվական արշավ է սկսել, որում ներկայացնում է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նոր կարգավորումները։
Ֆեյսբուքյան էջում առաջին հրապարակումը վերաբերում է եռամսայակային կտվածքով տրամադրվող պետական աջակցության ուղղություններին․
Աշխատանքային միգրանտներ՝
• Եկամտային հարկի 60%-ի չափով աջակցություն տնտեսավարող սուբյեկտներին՝ գործում է 2025 թ. հունվարի 1-ից մինչև 2025թ․ դեկտեմբերի 31-ը։
• Եկամտային հարկի 60%-ի չափով աջակցություն աշխատանքային միգրանտներին՝ գործում է 2026 թ. հունվարի 1-ից մինչև 2031թ․ դեկտեմբերի 31-ը
Նոր աշխատողներ (առաջին անգամ ոլորտ մուտք գործող մասնագետներ)՝
- Եկամտային հարկի 60%-ի չափով աջակցություն տնտեսավարող սուբյեկտներին
Կադրերի պատրաստում և վերապատրաստում՝
- Եկամտային հարկի 50%-ի չափով աջակցություն տնտեսավարող սուբյեկտներին
Օրենքը ուժի մեջ կմտնի 2025թ. հունվարի 1-ից և կգործի մինչև 2031 թ. դեկտեմբերի 31-ը։