Խորհրդակցություն ՏԿԵՆ-ում

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների և ՏԿԵ նախարարության ֆինանսական ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։

Քննարկվել են սուբվենցիոն ծրագրերի կատարողականների, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման տարեվերջյան ցուցանիշները։ 
Փաստացի 2024 թվականին պետական բյուջեից համաֆինանսավորվել է շուրջ 31.8 մլրդ դրամ`421 ծրագրերի և ենթածրագրերի համար։ 
2025 թվականի համար ներկայացվել է 135 ամբողջական փաթեթ` 51.89 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, որից 28.2 մլրդ դրամը պետական բյուջեի համաֆինանսավորումն է։