Մեկ անձից գնումները նվազել են. ֆինանսների նախարար
Հայաստանում մեկ անձից կատարվող գնումներն այս տարի նվազել են: Այսօր ասուլիսում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասել է, որ գնումների 93.2 տոկոսն իրականացվել է մրցակցային ընթացակարգերով, բարելավվել է մրցակցային միջավայրը:
Եթե 2023-ին գնումների գործընթացին միջին մասնակցությունը 2.4 տոկոս էր, ապա 2024-ին դարձել է 2.9 տոկոս:
«Նվազել են մեկ անձից գնումները: Օրինակ՝ մեկ անձից կատարվող գնումների ցուցանիշը 5.9 տոկոսից նվազել է 5 տոկոս, մեկ անձից հրատապ կատարվող գնումների ցուցանիշը 5.5 տոկոսից իջել է 1.8 տոկոս: 2024-ին մրցակցային ընթացակարգերով իրականացվել են մեր գնումների 93.2 տոկոսը, նույն ցուցանիշը 2023-ին կազմում էր 88.6 տոկոս»,-ասաց Հովհաննիսյանը:
Կարևորելով այս ուղղությամբ միջոցառումների արդյունավետությունը՝ նախարարը հիշատակել է, որ Գնումների մասին նոր օրենք վերջնականացման փուլում է: