ՍիվիլՆեթ. Ինչո՞ւ է իջեցվում գնաճի թիրախը, բացատրում է ԿԲ փոխնախագահը

Հայաստանի Կենտրոնական բանկի՝ գնաճի թիրախը 4%-ից 3% իջեցնելու որոշումը երկարաժամկետ ռազմավարական քայլ է. «ՍիվիլՆեթ Բիզնեսի» հետ զրույցում ասում է Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը։

Նրա խոսքով՝ գնաճի թիրախի իջեցումը երկարաժամկետ ռազմավարական որոշում է, որը հիմնված է երկրի ֆինանսական համակարգի զարգացման վրա և համահունչ է միջազգային փորձին: Դա պայմանավորված չէ ընթացիկ տնտեսական իրավիճակով, այլ հիմնված է 18-ամյա փորձի վրա:

«Մենք այս որոշումը կայացրել ենք շատ ավելի շուտ: 2022-ի դեկտեմբերին ես անգամ Ազգային ժողովի ամբիոնից եմ ասել, որ գնաճի 4% թիրախը երկարաժամկետում բարձր ցուցանիշ է: Այդ ժամանակ մեզ մոտ գնաճը 8%-ի էր հասնում»,- ասաց Նուրբեկյանը:

Ըստ Արմեն Նուրբեկյանի՝ զարգացող երկրները սովորաբար ավելի բարձր գնաճային թիրախ են սահմանում՝ վստահ չլինելով գնաճը կառավարելու իրենց կարողության վրա: Զարգացած երկրներում, ընդհակառակը, գնաճի թիրախը սովորաբար 2-3% միջակայքում է:

«Մենք արդեն ունենք մոտ 18 տարվա փորձ գնաճի թիրախավորման և կարողանում ենք ապահովել 4%-ը: Հետևաբար պատճառ չկա, որ մենք 3% թիրախին չանդրադառնանք: Մենք նաև շատ համապարփակ վերլուծություն ենք հրապարակել, որը ցույց է տալիս, որ դա երկարաժամկետ հեռանկարում հանգեցնելու է տոկոսադրույքների նվազեցման»:

Նյութն ամբողջությամբ՝ ՍիվիլՆեթ