Ամիօ բանկի հայտարարած մրցույթը շարունակվում է

Ամիօ բանկն առաջարկում է չընտրել խնայողություն կատարելու եւ ճանապարհորդելու միջեւ։

Մինչեւ 06․01․2025թ․ ներառյալ Ամիօ բանկում ավանդ ձեւակերպելիս ավանդատուները ստանում են հնարավորություն մասնակցել մրցույթի, որի մրցանակը ուղեւորությունն է Աբու Դաբի։

Մրցույթի շրջանակում ավանդի պայմաններն են՝

●    ՀՀ դրամով` տարեկան մինչեւ 10.35% եկամտաբերությամբ,
●    ԱՄՆ դոլարով՝ տարեկան մինչեւ 4.35% եկամտաբերությամբ։

Բանկից հայտնում են, որ մասնակիցը կկուտակի միավորներ՝ ձեւակերպելով ավանդ եւ օգտվելով Ամիօ բանկի այլ ծառայություններից: Առավելագույն միավորներ կուտակած մասնակիցները կստանան շքեղ մրցանակը։

Ակցիայի ընթացքում Ամիօ բանկի «Շահավետ» ավանդատեսակը կունենա անսահմանափակ համալրման հնարավորություն՝ բացառությամբ ավանդի գործողության վերջին 2 ամիսների եւ մինչեւ տվյալ ավանդատեսակի համար սահմանված գումարային առավելագույն շեմը:

Համալրման հնարավորությունը գործում է մինչեւ 550 օր ժամկետով ներդրվող ավանդների համար:

Մրցույթի մանրամասները՝ Անցկացրու weekend Աբու Դաբիում:

Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: