Վերին Լարսը բաց է
Վերին Լարսը բաց է, սակայն ավելի քան 680 հայկական բեռնատարներ սպասում են ռուս-վրացական սահմանի հատմանը:
Այս մասին տեղեկացնում է Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը, ըստ որի, այս պահի դրությամբ էլեկտրոնային հերթում գրանցված է 1773 բեռնատար տարբեր երկրներից։