ԲՏԱՆ. Ոլորտի սուբյեկտների համար հարկային արտոնությունները

ԲՏԱ նախարարությունը հերթական հրապարակումն է կատարել՝ նվիրված բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված փոփոխություններին և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում  լրացումներին: Այս անգամ հրապարակվել են հարկային արտոնությունները.
 Շրջանառության հարկ
• Նվազեցում` 5%-ից դառնում է 1%
 Եկամտային հարկ
• Գիտահետազոտական ոլորտ` 20%-ից դառնում է 10%
 Շահութահարկ
• Բացառապես գիտահետազոտական աշխատանքներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտների մասնագիտական աշխատողների աշխատավարձի 200%-ի չափով շահութահարկի բազայի նվազեցում,
• Մինչև 50 աշխատող ունեցող ընկերությունների ստացած նպատակային միջոցների հարկման հատուկ կարգ,
• Գիտական հետազոտությունների հիմնական միջոցների ամորտիզացիայի ճկուն ժամկետի սահմանում: