Կոտայքի մարզը տարին ամփոփում է բավականին լավ ցուցանիշներով

 ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ՏԿԵ նախարարությունում մասնակցել է նախարար Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ անցկացված աշխատանքային խորհրդակցությանը, որի ընթացքում քննարկվել են սուբվենցիոն ծրագրերի կատարողականների, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման տարեվերջյան ցուցանիշները։
 Մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման մասով կատարողականը 99,9 % է: Պլանը եղել է 8.391.340.9 հազար դրամ, փաստացի հավաքագրվել է 8.384.233.0 հազար դրամ:
 Սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման մասով մարզի կատարողականը կազմել է 99,2 %: Պլանը 2,999.726.3 հազար դրամ էր, փաստացի ֆինանսավորումը՝ 2.976.200.9 հազար դրամ: