Կանադայի ԱԳՆ և ֆինանսների նախարարությունների ղեկավարները կմեկնեն ԱՄՆ՝ Թրամփի վարչակազմի հետ խորհրդակցելու
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին և ֆինանսների նախարար Դոմինիկ Լեբլանը ուրբաթ օրը կժամանեն ԱՄՆ՝ հանդիպելու ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հինգշաբթի հայտնել է CTV հեռուստաալիքը։
Հղում անելով ֆինանսների նախարարության ղեկավարի հաղորդակցության գծով տնօրեն Ժան-Սեբաստիեն Կոմոին՝ հեռուստաալիքը պարզաբանել է, որ Ժոլին և Լեբլանը մտադիր են շարունակել խորհրդակցությունները այն հարցերի շուրջ, որոնք վարչապետ Ջասթին Թրյուդոն նոյեմբերին Թրամփի հետ քննարկել է նրա նստավայրում։
Fox News-ի փոխանցմամբ՝ Թրամփը ասել է, որ ներմուծման մաքսատուրքեր է սահմանելու Կանադայի ապրանքների վրա։