ACSES. Ներտարածաշրջանային առևտրի պոտենցիալը Հարավային Կովկասում

ACSES վերլուծական կենտրոնը հրապարակման մեջ անդրադարձել է Հարավային Կովկասում  առևտրի պոտենցիալին  և ՀՀ հնարավորություններին: Մասնավորապես, համաձայն ուսումնասիրության.
 Հարավային Կովկասի երկրների առևտրի համատեղելիության ինդեքսը բավականին ցածր է, ինչը նշանակում է, որ տարածաշրջանի մի երկրի ապրանքային արտահանման և մյուս երկրի ներմուծման կառուցվածքները զգալիորեն տարբերվում են։
 Այնուամենայնիվ, եթե այս տարածաշրջանի երկրները կենտրոնանան փոխադարձ առևտրի համար առավել մեծ ներուժ ունեցող ապրանքների արտահանումը զարգացնելու վրա, ապա համաձայն նախնական գնահատականների երկրների միջև արտաքին առևտուրը կարող է ավելանալ 2.0-2.4 միլիարդ դոլարով։
 Հայաստանը ունի դեպի Վրաստան ապրանքային արտահանումը 250-313 միլիոն դոլարի չափով ավելացնելու, իսկ դեպի Ադրբեջան՝ 151-188 միլիոն դոլարի չափով ապրանքներ արտահանելու ներուժ։
 Վրաստանը ունի դեպի Հայաստան արտահանումը 82-103 միլիոն դոլարով, իսկ դեպի Ադրբեջան արտահանումը 151–188 միլիոն դոլարով ավելացնելու ներուժ։
 Ադրբեջանի հավելյալ պոտենցիալ արտահանումը դեպի Վրաստան գնահատվում է 596-745 միլիոն դոլարի, իսկ դեպի Հայաստան արտահանումը՝ 777- 971 միլիոն դոլարի չափով։
ACSES վերլուծական կենտրոնը, Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի ֆինանսավորմամբ, պատրաստել է ուսումնասիրություն, որի նպատակն է գնահատել Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի միջև առևտրի զարգացման ներուժը։
 Ուսումնասիրությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://shorturl.at/PwQdM