ԵՄ-ն հայտարարել է, որ պատրաստ է Թրամփի սպառնալիքներին

Եվրամիությունը պատրաստված է ԱՄՆ նոր վարչակազմի կողմից մաքսատուրքերի հնարավոր բարձրացմանը, կարծում է Գերմանիայի կառավարության անդրատլանտյան հարաբերությունների համակարգող Թոբիաս Լինդները։ «Եթե Դոնալդ Թրամփը բարձր մաքսատուրքեր սահմանի Եվրամիության դեմ, ԵՄ-ն պատրաստ է դրան»,- ասել է Լինդները AFP-ին տված հարցազրույցում։ Ըստ նրա, Եվրամիությունը շատ մանրամասն կքննարկի համապատասխան հակաքայլերը, սակայն ներկա պահին մանրամասներ չի բացահայտի, տեղեկացնում է DW-ն։

Թրամփը ԵՄ գործընկերներին սպառնացել է «անծայրածիր մաքսատուրքերով», եթե նրանք չկրճատեն երկրի առևտրային դեֆիցիտը՝ նավթն ու գազն ԱՄՆ-ից գնելով: 

Նյութն ամբողջությամբ՝ news.am