Sputnik. Արցախից բռնի տեղահանված քանի՞ ընտանիք է լուծել բնակարանի խնդիրը

Արցախից բռնի տեղահանված ընտանիքներից ավելի քան 300–ը բնակարանների գնման հավաստագրեր են ստացել, ոմանք հասցրել են նաև տուն գնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։
«300 ընտանիքներից մի քանիսն արդեն ունեն ձեռք բերված բնակարաններ, մյուսները կա՛մ տան փնտրտուքի մեջ են, կա՛մ արդեն գտել են տունը, և հիմա այդ գործընթացի մեջ են»,– ասաց նա։
Ծրագրի առաջին փուլում ակտիվություն չէր նկատվում, շատերը դժգոհում էին հատկապես ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու պարտադիր պայմանից` մտավախություն ունենալով, որ այդկերպ կկորցնեն ԼՂ քաղաքացի լինելու և դրանից բխող իրենց իրավունքները։
Դավիթ Խաչատրյանը, սակայն, վստահեցնում է, որ այսօր արդեն որոշակի ակտիվություն նկատվում է։
«Մենք կարծում ենք, որ 2025թ–ի համար բավական բարձր և բուռն ներգրավվածություն ենք ունենալու, և հաջորդ տարվա վերջին, կարծում եմ, բավական մեծ թվով տնավորված հայրենակիցներ, ընտանիքներ կունենանք»,– կարծում է սոցապփոխնախարարը։
Նյութն ամբողջությամբ՝ Sputnik