Արհեստական միսը կարող է մեծացնել դեպրեսիայի հավանականությունը

Food Frontiers ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արհեստական մսի օգտագործումը կարող է հանգեցնել դեպրեսիայի հավանականության մեծացման:

Բրիտանական Սուրեյի համալսարանի գիտնականները վերլուծել են 3342 մարդու տվյալները, որոնց երկու երրորդը կանայք են եղել, գրում է Bild-ը։ Պարզվել է, որ մսի փոխարինիչներ օգտագործած բուսակերների մոտ դեպրեսիայի հավանականությունը 42%-ով ավելի բարձր է եղել, քան նրանց մոտ, որոնք հրաժարվել են այդ մթերքից։

Հետազոտության հեղինակներն ասում են, որ բացահայտումները «մտահոգիչ են»: Նրանք պարզել են, որ մարդիկ, որոնք մսի փոխարինիչներ են օգտագործում, ավելի հավանական է, որ տառապեն արյան բարձր ճնշումից և բորբոքումներից:

Հետազոտողները ենթադրել են, որ բուսական ծագմամբ մսի փոխարինիչների և հոգեկան առողջական խնդիրների միջև կապը կարող է պայմանավորված լինել օրգանիզմում բորբոքվածությամբ, որն ազդում է ուղեղում քիմիական նյութերի աշխատանքի վրա:

«Այս բորբոքումները կարող են բացասաբար ազդել ուղեղում քիմիկան պրոցեսների վրա, ինչը նպաստում է հոգեկան հիվանդությունների զարգացմանը», - նշվում է ուսումնասիրության մեջ։

Նյութն ամբողջությամբ՝ news.am