Թրյուդոն հեռանում է Կանադայի վարչապետի պաշտոնից
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին. նա պաշտոնավարել է 9-ը տարի:
Ըստ BBC-ի, Թրյուդոն հայտարարել է, որ կհեռանա ինչպես Կանադայի վարչապետի, այնպես էլ Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնից։ Սակայն երկիրը կղեկավարի մինչև իր Լիբերալ կուսակցությունը նոր ղեկավար կընտրի։
«Այս երկիրն արժանի է իսկական ընտրություն կատարելու հաջորդ ընտրությունների ժամանակ, իսկ ինձ համար պարզ է դարձել, որ եթե ես պետք է ստիպված լինեմ ներքին մարտեր մղել, ապա չեմ կարող այդ ընտրություններում լինել լավագույն թեկնածուն», - ասել է Ջասթին Թրյուդոն հունվարի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում