ԼՂ բնակարանային պետական աջակցության ծրագրից օգտվելու հնարավորություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախից բռնի տեղահանված այն ընտանիքները, որտեղ կան 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ծնված երեխաներ, կարող են կրկին դիմել ԼՂ բնակարանային պետական աջակցության ծրագրից օգտվելու համար։

ՀՀ-ում ծնված երեխաների նույնականացման հետ կապված բարեփոխումներն իրականացված են։
 Դիմում կարող եք ներկայացնել հետևյալ հղմամբ՝ https://housing.socservice.am