Քննարկվում է զինծառայողների բնակվարձի փոխհատուցման հնարավորությունը
Զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական վիճակը բարելավելու նպատակով Կառավարությունը նախատեսում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում:
Նախագծով առաջարկվում է ծառայության վայրից 60 կմ հեռավորությամբ սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ մշտական (փաստացի) հաշվառում չունեցող զինծառայողներին բնակարանով ապահովել կամ բնակելի տարածության վարձակալության դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքը վերապահել։
Պայմանագրային զինծառայողներին ամսական դրամական հատուցումը փոխարինվում է բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցմամբ, իսկարձակալության պայմանագրերի պետական գրանցման ծախսերը իրականացնել պետական բյուջեի միջոցների հաշվին՝ բյուջետային տարվա ընթացքում մեկ անգամ։
Օրենքի ընդունմամբ զինծառայողներն ավելի արդյունավետ կօգտվեն բնակարանային ապահովության իրավունքից՝ հաշվի առնելով փոխհատուցման հասցեականությունը և ծառայության վայրից բնակելի տարածության հեռավորության գործոնը։