Ճամբարակ համայնքում 2025 թվականին գործող արևային ֆոտովոլտային կայանների ընդհանուր հզորությունը կհասնի 66 մեգավատտի
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում 2025 թվականին գործող արևային ֆոտովոլտային կայանների ընդհանուր հզորությունը կհասնի 66 մեգավատտի։
Ճամբարակ համայնքի ղեկավարի խորհրդական Սուլիկո Շուշանյանը տեղեկացրեց որ, 2024 թվականին Ճամբարակում գործել են 46 մեգավատտ ընդհանուր հզորության արևային ֆոտովոլտային կայաններ, որոնք միացված են եղել ընդհանուր ցանցին։ Իսկ նույն տարում Աղբերք գյուղի տարածքում տարբեր ընկերությունների կողմից մեկնարկել ու այժմ ավարտական փուլում են գտնվում մի քանի արևային ֆոտովոլտային կայանների կառուցման աշխատանքները, որոնց ընդհանուր հզորությունը շահագործումից հետո կկազմի 20 մեգավատտ։
«Այսպիսով, այս տարի մենք արդեն կունենանք ընդհանուր ցանցին միացված 66 մեգավատտ հզորության արևային կայաններ, որոնք էականորեն բարձրացնում են մեր էնեգետիկ անվտանգությունը, ավելացնում այլընտրանքային էներգիայի արտադրության հնարավորությունները։ Արևային ֆոտովոլտային կայանները գործում են Ճամբարակ համայնքի Շողակաթ, Աղբերք, Արտանիշ և Ծափաթաղ բնակավայրերում»,-ներկայացրեց Սուլիկո Շուշանյանը։
Աղբյուրը՝ Արմենպրես