Միջազգային ծրագիր հայկական ստարտափերի համար

2025 GIST Innovates South Caucasus ծրագիրը մեկնարկել է իր երկրորդ շրջափուլը՝ առաջարկելով 8-շաբաթյա ինտենսիվ դասընթաց այդ թվում Հայաստանի  գիտական ու տեխնոլոգիական ստարտափերի համար։

 Ծրագիրը նպատակ ունի զարգացնել Lean Startup գործընթացը, հաճախորդների ուսումնասիրության և մասշտաբային բիզնես մոդելի ստեղծման հմտությունները։

 Ծրագիրը մեկնարկում է ապրիլի 11-ին, դիմելու վերջնաժամկետը 2025 թվականի փետրվարի 7-ն է:

Այն նախատեսված է այն ստարտափների համար, որոնք ունեն իրագործելի գաղափար, բայց չունեն կայուն եկամուտ և ցանկանում են բարելավել իրենց ծառայությունը կամ արտադրանքը։

Մասնակցելու համար դիմորդները պետք է լինեն Հայաստանի 18-40 տարեկան քաղաքացի՝ գիտական կամ տեխնոլոգիական ստարտափի հիմնադիրներ և ներկայացնեն լրացված դիմում։

Ամբողջական տեղեկատվություն և դիմումի հղում կարող եք գտնել այստեղ։