ACSES. Ի՞նչ ծախսերի հաշվին է աճել 2025թ-ի պետական բյուջեն

ACSES վերլուծական կենտրոնը հերթական հրապարակումն է կատարել՝ անդրադառնալով 2025թ-ի պետական բյուջեի աճի ուղղություններին: Համաձայն հրապարակման.
2024թ-ի նախնական պլանի համեմատ 2025թ-ի պետական բյուջեով նախատեսված ծախսերը աճել են 107.3 %-ով՝ 235․1 մլրդ դրամով։
Ծախսերի աճի հիմնական մասը պայմանավորված է հետևյալ միջոցառումներով ՝ ՊՆ կապիտալ կարիքների բավարարում՝ 116.2 մլրդ դրամ, կուտակային կենսաթոշակային հատկացումներ ՝ 57.7 մլրդ դրամ, կառավարության պարտքի սպասարկում՝ 49.0 մլրդ դրամ: