Բելգիայում զանգվածային գործադուլ է սոցվճարների կրճատման դեմ
Բելգիայում սկսվել է համընդհանուր գործադուլ՝ ընդդեմ կենսաթոշակների եւ սոցիալական նպաստների 3 մլրդ եվրոյով կրճատման։ Բողոքի ակցիան կտեւի 24 ժամ։
Ըստ թագավորության երեք խոշորագույն արհմիությունների՝ գործադուլին մասնակցելու մասին արդեն հայտարարել են ուսուցիչները, հասարակական տրանսպորտի, երկաթուղու եւ օդանավակայանների աշխատակիցները, այդ թվում՝ անվտանգության աշխատակիցները եւ բեռնակողները և այլն։
Ոստիկանությունը խորհուրդ է տալիս չերթեւեկել Բրյուսելում մեքենայով։ Քաղաքի կենտրոնը կփակվի բողոքի ակցիայի պատճառով։