Պապոյան․ 2024 թվականին,նախորդ տարվա համեմատ, զբոսաշրջիկների թիվը նվազել է մոտ 7%-ով

2024 թվականին,նախորդ տարվա համեմատ, զբոսաշրջիկների թիվը նվազել է մոտ 7%-ով։ Տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասաց, որ  փաստացի նվազել է միայն Ռուսաստանից եկող զբոսաշրջիկների թիվը։
«2024 թ․ ընդհանուր առմամբ դեպի Հայաստան զբոսաշրջիկների թիվը կազմել է մոտավորապես 2,215 մլն։ Զբոսաշրջիկներն ավելացել են Հնդկաստանից, ԱՄԷ-ից, Ֆրանսիայից, Վրաստանից, Իրանից, Չինաստանից, Հարավային Կորեայից»,- ասաց նախարարը։
Այս պահին ՀՀ կառավարության թիրախը 2,2-2,3 մլն զբոսաշրջիկն է, սակայն ՀՀ զբոսաշրջության կոմիտեի առջև խնդիր է դրված մինչև 2026 թվականը հասնել 2,5 մլն ցուցանիշների: