Տրանսպորտային քարտերը կակտիվանան տոմսային փաթեթի լիցքավորումից հետո մինչև 3 ժամում

Տրանսպորտային քարտերը կակտիվանան տոմսային փաթեթի լիցքավորումից հետո մինչև 3 ժամում։ 

«Անմիջապես օգտագործման պայմաններում կարող են որոշակի խնդիրներ ի հայտ գալ, դրա համար հայտարարում ենք, որ տրանսպորտային քարտը լիցքավորումից հետո հիմնականում երեք ժամվա ընթացքում կակտիվանա, որովհետև կապված է ծրագրային թարմացումների, բոլոր վալիդատորներին քարտի ձեռքբերման, տոմսային փաթեթի կցման, ինֆորմացիայի փոխանցման հետ»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ նշելով, որ 3 ժամը ակտիվացման առավելագույն ժամանակն է։

Նրա խոսքով, երբ հոսքը նվազի, այդ ժամկետը կկրճատվի: 

Անդրադարձ է կատարվել նաև արտոնություններին․ նշվել է, որ այս պահին շահառու խմբերը կարողացել են տոմսային քարտեր ձեռք բերել առանց խնդիրների։ Իսկ Transport.yerevan.am  կայքում յուրաքանչյուր մարդ գրանցվելով կարող է ստանալ իր արտոնությունը, եթե նա որևէ արտոնյալ խմբի մեջ ներգրավված է: