«Շիրակի չոր նավահանգիստը» կդառնա տարածաշրջանային տրանսպորտային լրջագույն հաբ

«Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրականացման, խաղաղության հաստատման պարագայում «Շիրակի չոր նավահանգիստ» ծրագիրը ոչ միայն կդառնա խիստանհրաժեշտ, այլև իրականացումից հետո կվերածվի տարածաշրջանային տրանսպորտային լրջագույն հաբ:

2024 թվականն ամփոփող ասուլիսում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ «Շիրակի չոր նավահանգիստ» արդյունաբերական պարկ ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում հիմնավորվել է նավահանգստի՝ տարածաշրջանային լրջագույն հաբ դառնալու հնարավորությունը։

Նախարարը նշել է, որ «Խաղաղության խաչմերուկը» ոչ միայն գաղափարախոսության չէ, այն կոնկրետ ծրագիր, որն ենթադրում է առաջին հերթին Հյուսիս-հարավ ճանապարհի ամբողջական կառուցում և գործարկում,  երկաթուղային ցանցի զարգացում: Եվ այս ամենը, ըստ նրա, իրագործելի է։