Նախաձեռնել եմ քննարկում վճարային տերմինալների նոր կարգավորումների և ամսական տուրքի չափի վերաբերյալ. Արթուր Հովհաննիսյան
Նախաձեռնել եմ աշխատանքային քննարկում վճարային տերմինալների համար նախատեսվող նոր կարգավորումների և ամսական տուրքի նոր չափի վերաբերյալ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
«Քննարկմանը հրավիրված են Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Երևան քաղաքի ավագանիներ, Վճարահաշվարկային կազմակերպությունների ներկայացուցիչներ և անհատ գործարարներ»,- գրել է նա։